• requiem funeral

VIP թաղում

Էլիտար թաղման ընթացքը դա մի արարողություն է, որի յուրաքանչյուր րոպեն մտածված է և պլանավորված: Բնական է, որ սթրեսի մեջ գտնվող մարդիկ միշտ չէ, որ կարողանում են հստակ պատկերացնել, թե ինչպես մատուցել հարգանքի տուրք ՝ արժանի հանգուցյալի բարձր կարգավիճակին և ճանաչելիությանը:

Մեր ընկերությունը առաջարկում է VIP հուղարկավորության ծառայությունների մի ամբողջ շարք՝

  • Մարմնի զմռսում 
  • Աքսեսուարների և ծաղկեպսակների ընտրություն
  • Թարմ ծաղկային կոմպոզիցիաների պատրաստում
  • Տրանսպորտի ապահովում
  • Թաղման վայրերի ձևավորում 
  • Հանգուցյալի մարմնի տեղափոխում թաղման վայր հատուկ տրանսպորտային միջոցով
  • Հրավիրյալների և հարազատների համար նախատեսված ավտոմեքենաների տրամադրում

Արարողությունների կազմակերպումը անցկացնում է փորձառու գործակալը, ով հոգ է տանում բոլոր խնդիրների մասին կապված հանգուցյալի հրաժեշտի արարողության, թաղման և հանգուցյալի հիշատակի հետ: 

Մեր պատասխանատվության տակ են գտնվում այնպիսի գործառույթներ ինչպիսիք են՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, աքսեսուարների, ժապավենի, դագաղի ընտրություն, ինչպես նաև գերեզմանի վայրի ընտրություն և դրա պատրաստումը թաղման արարողության համար: Թաղման արարողությունից հետո մեր մեքենաները կուղեկցեն հանգուցյալի հարազատներին և ընկերներին։

Թույլ տվեք օգնել ձեզ այս դժվարին պահին և թեթևացնել ձեր հոգսը մեր բարձրակարգ արհեստավարժությամբ: