«ՌԵՔՎԻԵՄ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» Թաղման Տունը Հայաստանում և Ռուսաստանում հանդիսանում է ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկը, որը գործում է օրենքին համաձայն, ինչպես նաև Ռուսաստանի «հուղարկավորության կազմակերպությունների և դիակիզարանների միության» անդամ է: Կազմակերպության աշխատակիցները վերապատրաստվել են հետևյալ մասնագիտական ուղղություններում՝«հուղարկավորության կազմակերպում» և «բալզամացում»: Աշխատակիցներն ունեն նշանակալից փորձ հուղարկավորության կազմակերպման ոլորտում՝ հստակ գործող սխեմա, որը հաճախորդներին ազատում է ինքնուրույն որոշումներ կայացնելու բարդ հոգսից և թույլ է տալիս ստանալ բարձրորակ ծառայություն:
- Հանգուցյալի շուրջօրյա տեղափոխում դիահերձարան
- Հանգուցյալի մարմնի պահպանում մինչև թաղման օրը
- Մարմնի սանիտարա-կոսմետիկ մշակում, զմռսում
- Պաթոգեն միկրոֆլորայի չեզոքացում և սենյակում տհաճ հոտերի ոչնչացում
- Մասնագիտացված տրանսպորտային միջոցների տրամադրում (Ֆոլքսվագեն, Մերսեդես-Բենց՝ մինչև 25 հոգի տարողունակություն)
- Հոգեհանգստի դահլիճի տրամադրում
- Հրաժեշտի ծառայության անցկացում՝ թաղման արարողության ղեկավարի և քահանայի մասնակցությամբ
- Փաստաթղթերի պատրաստում և գերեզմանատան վայրի ընտրություն
- Ուղեկցորդների ապահովում և թաղման արարողության իրականացում
- Գերեզմանի փոսի փորում և հանգուցյալի թաղում
- Գերեզմանների պատշաճ ձևավորում
- Թաղման արարողությունների վերաբերյալ կանխավճարային պայմանագրերի կնքում
- Իրավաբանական խորհրդատվություն: