Թուրքիայում առաջարկել են փոխարինել Շոպենի «սգո երթը»-ը Օսմանական անալոգի հետ
Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար Մահմուդ Գորմեզը առաջարկեց հրաժարվել Ֆրեդերիկ Շոպենի «Սգո երթ»-ից և այն փոխարինել օսմանյան կոմպոզիտոր Իտրիի «աղոթքներ մահացածների համար» ստեղծագործությամբ: Ըստ Hürriyet թերթի ՝ Շոպենի ստեղծագործությունից հրաժարվելու մասին քննարկումները սկսվել են զինծառայողներից մեկի հուղարկավորության արարողությունից հետո: Մի քանի օր առաջ Հաքյարի նահանգում տեղի ունեցավ ծայրահեղականների հետ բախման արդյունքում մահացած զինվորի հուղարկավորության արարողությունը: Նրա զինվորական եղբայրները դագաղը տարան Շոպենի երաժշտության ներքո ինչպես վայլել էր նմանատիպ արարողությանը: Սակայն զինվորականները սկսեցին բարձրաձայն բղավել «ալլահ ու ակբար» (Աստված ամենակարող է) նվագախմբին լռեցնելու համար: Նրանց դա հաջողվեց անել, երաժիշտները դադարեցին նվագել, և երթը շարունակվեց մուսուլմանական աղոթքների ներքո:
Այս դեպքից հետո, Թուրքիայի ռազմական վետերանների միության ղեկավար Լոքման Այլարը բացատրեց, որ զինվորները Շոպենի «Սգո երթը» համարեցին «խորթ թուրքերի համար:
Նա նաև ասաց, որ հասարակությունը նախաձեռնել է արշավ երթը փոխարինելու 17-րդ դարի օսմանյան կոմպոզիտոր Իտրիի (Մուստաֆա Բուխուրիզադե) «Թեքբիր» ստեղծագործությամբ: Սա աղոթք է հանգուցյալների համար, որը արտասանվում է վանկարկությամբ՝ օսմանական ավանդական մշակույթին հարիր մեղեդիի ներքո: Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար Մահմուդ Գորմեզը այս կապակցությամբ նշել է, որ վերջերս նա ստացել է մեծ թվով նամակներ քաղաքացիներից, ովքեր ցանկանում են հրաժարվել լեհ կոմպոզիտորի երթից: «Երբ ես մտածում եմ այս խնդրի մասին, որպես գիտնական, քաղաքացի և Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար, ես տեսնում եմ որոշակի անհամապատասխանություն Շոպենի «Սգո երթ»-ի և մեր մզկիթների, նահատակների և Ղուրանի ավանդույթների միջև: Չգիտեմ, թե որքան դժվար է, բայց կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է քննարկեն այդ հարցը: Մենք ունենք մեր մշակութային արժեքները, և Թեքբիրը հիանալի ստեղծագործություն է », — ասաց նա:
Միևնույն ժամանակ, հայտնի թուրք կոմպոզիտոր Ֆազիլ Սայը, ով նախկինում դատավարության մեջ է գտնվել երկրի ղեկավարության հասցեին իր քննադատության համար, կարծում է, որ Շոպենի երթը մերժելը Թուրքիային էլ ավելի կհեռվացնի մնացյալ աշխարհից: «Շոպենի երթը ճանաչված է ամբողջ աշխարհում: Այն արտացոլում է մարդկանց վիշտը և այն դարձել է համընդհանուր: Հարկավոր չէ խզել կապերը միջազգային հանրության հետ », — նշում է Սայը:
Նմանատիպ կարծիք է նաև հայտնել նախագահական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Ռենգիմ Գոքմենը: «Իտրին և Շոպենը հռչակավոր կոմպոզիտորներ են, ովքեր իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային երաժշտության ոլորտում: Թե՛ Բեթհովենը, և թե՛ մյուս կոմպոզիտորները ունեն վշտի և մահվան վերաբերյալ ստեղծագործություններ, սակայն հենց Շոպենի երթն է, ճանաչվել համընդհանուր սիմվոլ», — ասում է Գոքմենը:
Իտրին (1640-1712) գրել է ավելի քան հազար ստեղծագործություն, այդ թվում `երաժշտական կոմպոզիցիաներ և երգեր: Նրա ստեղծագործություններից մեզ հասել է մոտավորապես 40-ը: Իտրին համարվում է թուրքական դասական երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկը: