Շքեղ գերեզմանոցը Չինաստանում լավ կարգավիճակի և ազդեցիկության նշան է

Չինաստանի հարավ-արևելքում ապրող  ընտանիքները սիրում են ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել: Ունենալով բավականաչափ գումար և չմտածելով օրենքների իրականացման մասին նրանք գնել են տարածքներ 26 մարդու թաղման համար: Գնման պահից ի վեր ընտանիքի անդամներից մահացել է ընդամենը  երեք հոգի:

 

Չինաստանում հողը պատկանում է նահանգին, իսկ գերեզմանատան տարածքում գտնվող հողամասը վարձակալության  է տրվում տասնամյակներ: Հենց այդ պատճառով էլ շքեղ գերեզմանները դարձել են ընտանիքի հարստության և ազդեցության խորհրդանիշ: 

 

2010թ. Ֆուցզյան նահանգի զույգը Չեն ազգանվամբ գնեցին 3000 քառակուսի մետր տարածք աղքատ քրիստոնյա ընտանիքներից Չենուան գյուղում: Նրանք այնտեղ կառուցեցին գերեզմաններ, որոնք բավարար են Չեն ընտանիքի չորս սերունդների գերեզմանատան համար:

Որոշ գերեզմաններ շրջապատված են օվալաձև կառույցներով: Մյուսների շրջակայքում կան 3 մ բարձրության ցանկապատեր և մարմարե աստիճաններ: Ըստ չինական լրատվամիջոցներից գերեզմաները շրջապատված են այգիներով և սիզամարգերով:

 

Ընտանիքի երեք մահացած անդամների անուններն ու տարեթվերը նշվում են սև գույնով: Ընտանիքի ներկա անդամների անունները ևս նշված են, սակայն կարմիր գույնով: 

 

Ըստ կանոնների արգելվում է մասնավոր գերեզմանների կառուցումը, բայց Չեն ընտանիքի և այլ հարուստ ընտանիքների համար սա խնդիր չի հանդիսանում:

2015 թ. Ֆուցզյանի իշխանությունները և անտառտնտեսության ստորաբաժանումը ուղարկեցին տեղի աշխատակիցներին հրամայելո քանդել բոլոր անօրինական գերեզմանները՝ ներառյալ Չեն ընտանիքի գերեզմանատունը: Սակայն շատ շուտով Չեն ընտանիքը վերականգնեց այդ գերեզմանը: Տեղական մարմիններն այլևս նրանց չանհանգստացրեցին: