Վերջին Հրաժեշտ. Որքա՞ն արժի Գերմանիայում թաղման արարողությունը

Մահը, հուղարկավորությունը, մարդու երկրային ուղու ավարտը տխուր և շատ դժվար իրադարձություններ են: Դրանք նույն ժամանակ գործնական տեսանկյունից շատ կարևոր իրողություններ են: Ինչպե՞ս են թաղում Գերմանիայում, որտե՞ղ, Որքա՞ն դա արժի Ի՞նչ են հաճախ նախընտրում գերմանացիները: Թաղման արարողությունը բոլոր առումներով լուրջ խնդիր է և թանկ իրադարձություն:  Գերմանիայում գոյություն ունի հատուկ ապահովագրական ճյուղ, որը գերմանացիներին հնարավորություն է ընձեռում խնայել իրենց հուղարկավորության համար, որպեսզի իրենց երեխաները պարտքեր չկուտակեն: Հասկանալի է, թե ինչու վերջին տարիներին Գերմանիայում մահացածների մեծ մասը դիակիզվում է՝ հենց իրենց իսկ խնդրանքով: Այս միտումը հաստատում է նաև Քրիստոֆ Քուքելքորնը Քյոլնի ամենախոշոր թաղման գործակալության սեփականատերը, ով քաղաքի տարբեր մասերում ունի վեց մասնաճյուղ: 

Նրանք, ովքեր որոշում են դիմել դիակիզման, կարող են ընտրել հուղարկավորության ծառայությունների մի շարք ձևեր, օրինակ ՝ օդում մոխիր բաց թողնելը կամ այն իջեցնել ծովի անդունդը, թաղել այն հատուկ նշանակված անտառում և նույնիսկ մոխիրից պատրաստել արհեստական ադամանդ» , - ասում է Քրիստոֆ Քուքելքորնը:

 

 

Գերմանիայի օրենսդրությունը կապված թաղման արարողությունների հետ շատ ավելի խիստ է, քան Եվրոպական այլ երկրներում: «Այնուամենայնիվ, ինչը արգելված է Գերմանիայում հարևան երկրներում թույլատրելի է մեր հուղարկավորության գործակալությունը ընդառաջում է  մեր հաճախորդներին ՝ լուծելով իրենց խնդիրները օտարերկրյա միջնորդների օգնությամբ», — ասում է Քուքելքորնը: 

 

Անանուն գերեզմաններ և մոխրի ադամանդներ

 

Գերմանիայում մահացածի մոխրի տարածումը արգելված է: Օրենքի համաձայն, մահացածը պետք է թաղվի 36 հազար գերեզմանատներից մեկում, կամ դիակիզվի մահից հետո ութերորդ օրը: Միակ բացառությունները այն դեպքում են լինում, երբ խոսքը վերաբերում է հանցագործության կամ լինում են կասկածներ որ տեղի է ունեցել հանցագործություն և դատաբժշկական փորձը պետք է աշխատի մարմնի հետ: