Ծառայություններ

Գները մատչելի են յուրաքանչյուր հաճախորդի համար
արարողությունները կիրականացվեն ամենաբարձր որակով:

«Ռեքվիեմ Ինթերնեշնլ» թաղման տունը առաջարկում է արարողությունների ամբողջական փաթեթ:

Ծառայությունների ցանկն ընդգրում է այնպիսի դժվար ընթացակարգեր, ինչպիսիք են՝

  • Կանխարգելիչ միջոցառումների իրականացում մարմնի անխոչընդոտ պահպանման համար՝ տանը կամ հատուկ տարածքում:
  • Դագաղով հանգուցյալի մարմնի անհրաժեշտ թույլտվությամբ տեղափոխում, հատուկ սարքավորված մեքենայի մեջ:

  • Անհրաժեշտ մասշտաբի թաղման արարողության անցկացում և մասնագետների ուղեկցում՝ բուժ անձնակազմ, դագաղը բեռնելու համար մասնագետներ, հատուկ վերելակ, ինչպես նաև հուղարկավորության ընթացքում անհրաժեշտ այլ սարքավորումների և անձնակազմի տրամադրում:
  • Հուղարկավորության արարողության անցկացում՝ պատվիրատուի բացակայության դեպքում:

Հուղարկավորության, դիակիզման և թաղման արարողություններում մանրուքներ չկան: Ի վերջո, ավանդույթների խստագույն պահպանումը, որպես կանոն,հանգուցյալի հավատքի դրսևորման գրավականն է: Այդ բոլոր գործընթացների իրականացման համար հարկավոր է լուրջ մոտեցում և պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա ամենը չէ. յուրաքանչյուր գործակալ պետք է ունենա նրբանկատություն և բնածին տակտի զգացում: Նա ոչ ոքի չպետք է նյարդայնացնի անտեղի հարցերով և անտեղի աչքի ընկնի:

 

Գործակալն, ով ներկայացնում է հեղինակավոր մասնագիտացված ծառայություն մատուցող ընկերություն ամեն ինչ հասկանում է առանց բառերի: Նա անկեղծորեն կարեկցում է դիմացինի դժբախտությանը: Իհարկե դժվար է տուն թողնել օտար մարդկանց, սակայն գործակալը և հոգևորականը պետք է լինեն բացառություն: Դարեր շարունակ հենց այս մարդիկ են եկել օգնության դժվար պահերի, երբ թվում է, որ նույնիսկ մոտ հարազատները չեն ցանկանում մասնակցել հուղարկավորության կամ դիակիզման գործընթացներին՝ խուսափելով ավելորդ հուզմունքից:

«Ռեքվիեմ Ինթերնեշնլ» թաղման տունը առաջարկում է՝

  • Թաղման արարողության կամ դիակիզման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի լրացում
  • Գերեզմանատան վայրի ընտրություն, ձևակերպում, գերեզմանի պատրաստում ըստ ընդունված ժամանակացույցի
  • Թաղման կազմակերպում նախնիների շիրիմների մոտ
  • Մասնագիտացված տրանսպորտային միջոցների պատվիրում և տրամադրում

  • Դագաղի ընտրություն և առաքում
  • Բոլոր ծիսական պարագաների ընտրություն և ապահովում. Ծաղկեպսակների ընտրանի, ծաղկեփնջեր, թարմ և արհեստական ծաղիկներ, դագաղի պարագաներ
  • Ֆինանսական միջոցների փոխհատուցում ստանալու օգնություն
  • Գերեզմանների կառուցում, ներառյալ դրանց հետագա պահպանումը և խնամքը:

Կարող եք զանգահարել մեր գործակալին շուրջօրյա հեռախոսահամարով՝ 374-94-546666