Թաղման Գործակալ

Վերապրել ընտանիքի անդամի կորուստը շատ դժվար է և հաճախ մարդիկ շփոթվում են և չգիտեն ինչ անել, երբ վերքը դեռ թարմ է: Այնուհետև գալիս է հաջորդ դժվար փուլը, երբ պետք է զբաղվել փաստաթղթերով, թաղման վայրի ընտրությամբ, դրա գնմամբ և այլ նմանատիպ հարցերով: Ոչ բոլորը կարող են կենտրոնանալ նմանատիպ իրավիճակում: Մեծածավալ խնդիրները հաջորթոմ են մեկը մյուսին, և միայն թաղման գործակալն է ի վիճակի կազմակերպել թաղման արարողութունը ամբողջությամբ:

«Ռեքվիեմ Ինթերնեշնլ» թաղման տան գործակալը յուրատեսակ հոգեբան է, ով օգնում է խուսափել ցավալի խոսակցություններից և պարզաբանումներից: Հուղարկավորությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար, անկախ վշտի ծանրությունից, հնարավոր է միայն մասնագետի օգնությամբ:

Մի մնացե՛ք միայնակ կորստի և վշտի հետ: Զանգահարե՛ք մեզ շուրջօրյա գործող հեռախոսահամարով՝ +374-94-546666։