Թաղման արարողության կազմակերպում

«ՌԵՔՎԻԵՄ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» Թաղման Տունը Հայաստանում և Ռուսաստանում հանդիսանում է ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկը, որը գործում է օրենքին համաձայն, ինչպես նաև Ռուսաստանի «հուղարկավորության կազմակերպությունների և դիակիզարանների միության» անդամ է: Կազմակերպության աշխատակիցները վերապատրաստվել են հետևյալ մասնագիտական ուղղություններում՝«հուղարկավորության կազմակերպում» և «բալզամացում»: Աշխատակիցներն ունեն նշանակալից փորձ հուղարկավորության կազմակերպման ոլորտում՝ հստակ գործող սխեմա, որը հաճախորդներին ազատում է ինքնուրույն որոշումներ կայացնելու բարդ հոգսից և թույլ է տալիս ստանալ բարձրորակ ծառայություն:

  • Հանգուցյալի շուրջօրյա տեղափոխում դիահերձարան
  • Հանգուցյալի մարմնի պահպանում մինչև թաղման օրը
  • Մարմնի սանիտարա-կոսմետիկ մշակում, զմռսում
  • Պաթոգեն միկրոֆլորայի չեզոքացում և սենյակում տհաճ հոտերի ոչնչացում
  • Մասնագիտացված տրանսպորտային միջոցների տրամադրում (Ֆոլքսվագեն, Մերսեդես-Բենց՝ մինչև 25 հոգի տարողունակություն)
  • Հոգեհանգստի դահլիճի տրամադրում 
  • Հրաժեշտի ծառայության անցկացում՝ թաղման արարողության ղեկավարի և քահանայի մասնակցությամբ
  • Փաստաթղթերի պատրաստում և գերեզմանատան վայրի ընտրություն 
  • Ուղեկցորդների ապահովում և թաղման արարողության իրականացում
  • Գերեզմանի փոսի փորում և հանգուցյալի թաղում
  • Գերեզմանների պատշաճ ձևավորում
  • Թաղման արարողությունների վերաբերյալ կանխավճարային պայմանագրերի կնքում  
  • Իրավաբանական խորհրդատվություն: