Տարածքների ախտահանում

Հանգուցյալի մարմնի տարալուծման ընթացքը իրենից ենթադրում է տհաճ հոտի առկայություն, ինչպես նաև հանգեցնում է պաթոգեն բակտերիաների վերարտադրությանը՝ թունավորելով ներսի օդը: Դա վտանգ է ներկայացնում հանգուցյալի հարազատների և ընկերների համար: Բացի այդ, «հանգուցյալի մարմնի հոտը» ներծծվում է առարկաների, իրերի և կահույքի մեջ: Հետևանքների չեզոքացումը պարտադիր պայման է հետագայում տվյալ տարածքում ապրելու համար:

Իրականացնել ախտահանումն ինքնուրույն գրեթե անհնար է, այդ պատճառով էլ հարկավոր է դիմել մասնագետների, ովքեր ունեն փորձ և անհրաժեշտ գործիքներ: Կարևոր է նաև նշել, որ այս գործողությունը հարկավոր է անել մարմնի տեղհանումից ոչ ուշ քան 48 ժամ հետո: Հակադարձ կարծիքը, որ օդափոխությունը և տան մաքրումը կարող են լուծել բոլոր հարցերը, չի համապատասխանում իրականությանը:


Ախտահանում պետք է իրականացնել նաև այն պարագայում, եթե մարմինը երկար ժամանակ մնացել է տանը, որտեղ այլևս ոչ ոք չի ապրում, քանի որ պաթոգեն բակտերիաները և հոտը կտարածվեն նաև հարևան բնակարաններում: Այս իրավիճակը կարող է հանգեցնել տարբեր կոնֆլիկտների և նույնիսկ դատական քաշքշուքների:

 «Ռեքվիեմ Ինթերնեշնլ» թաղման տունը մասնագիտացված ծառայությունն իր վրա է վերցնում անվտանգ մթնոլորտի ստեղծումն ու բոլոր հետևանքների վերացումը:

  +374-94-546666 շուրջօրյա հեռախոսահամարով կարող եք զանգահարել մեզ և մեր դիսպետչերը կընդունի կանչը և մասնագետը կշտապի ձեզ մոտ՝ ստուգելու տարածքի չափսերը, կհասկանա ժամանակատավածը մահվանից հետո և կճշտի այլ կարևոր հանգամանքներ: Այս տվյալների հիման վրա կկազմվի ծառայությունների մատուցման անհատական գնահատում: