Հիշատակի Ֆիլմ

Հիշատակի ֆիլմը ևս մի միջոց է տուրք մատուցելու  հանգուցյալին՝ արտահայտելով սեր և ակնածանք: Այն հուղարկավորությունը դարձնում է ավելի անհատական անդրադառնալով հանգուցյալի կյանքի նշանակալի պահերին: Հուղարկավորության ընթացքում ֆիլմը ստեղծում է ջերմ հոգևոր մթնոլորտ:

 

«Ռեքվիեմ»-ը իր ծառայությունների մեջ ընդգրկել է նաև  ֆիլմերի ստեղծումը (հանգուցյալի ընտանիքի անձնական արխիվի օգտագործմամբ, հարցազրույցներով հանգուցյալի հարազատների, ընկերների և գործընկերների հետ): Ֆոտո և վիդեո մասնագետները կընտրեն և կթարմացնեն լուսանկարները, կխմբագրեն տեսանյութերը, կընտրեն երաժշտական և տեքստային նվագակցություն: Ծառայության արժեքը ներառում է նաև պրոյեկտորի կամ պլազմային վահանակի տրամադրում՝ հոգեհանգստի ընթացքում ֆիլմը ցուցադրելու համար: Կախված ֆիլմի ցուցադրության պահանջներից  հաճախորդներին կտրամադրվի մի շարք սարքավորումներ ՝ պլազմային և LED վահանակներ, բարձր կետայնությամբ էկրաններ, հզոր պրոյեկտորներ, պրոֆեսիոնալ ձայնային և լուսային սարքավորումներ: Բացի այդ, հնարավոր է ստեղծել լուսանկարների թվային արխիվ: Լուսանկարների սկանավորումը հնարավոր է իրականացնել է հաճախորդի տանը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև իրականացնել լուսանկարների մշակում: