Դիակիզում

 

Տնտեսական, բնապահպանական և էթիկայի տեսակետից, այսօր շատերի համար դիակիզումն առավել գերադասելի քան ավանդական թաղումը: Եթե հանգուցյալի կամ նրա հարազատների ցանկությամբ հանգուցյալի մարմինը պետք է դիակիզվի, «Ռեքվիեմ» մասնագիտացված ծառայությունը պատրաստ է իրականացնել այդ արարողությունը: Որպես կանոն ընդունված է դիակիզումից հետո հանգուցյալի մոխիրը պահպանել հատուկ նախատեսված տարայի մեջ: Տարաները պատրաստված են մետաղից, փայտից կամ կերամիկայից: Դրանք կարելի է նախօրոք պատվիրել կամ ձեռք բերել դիակիզարանում: Տարան կարող է թաղվել կոլումբարիումի պատի մեջ կամ գետնի տակ, մասնավոր տարածքում: Տարան կարող է թաղվել կոլումբարիումի պատի մեջ կամ գետնի տակ՝ մասնավոր տարածքում: Տարայի փոխանցումը հարազատներին հնարավոր է միայն դիակիզումից մեկ օր հետո: Օրվա ընթացքում դիակիզարանի անձնակազմը պետք է վերամշակի տարրան, նշի հանգուցյալի անուն ազգանունը և նրա ծնված և մահացած տարեթվերը: Հարազատների խնդրանքով տարրան հնարավոր է զարդարել փորագրությամբ, սիմվոլներով կամ լուսանկարով: