Նեկրոպոլի ցուցահանդեսը TANEXPO WORLD RUSSIA 2016

Նեկրոպոլ-TANEXPO World Russia-ն իտալական TANEXPO ցուցահանդեսի և ռուսական Նեկրոպոլ ցուցահանդեսների համատեղ ծրագիրն է: 

2016-ին այն կանցկացվի հոկտեմբերի 19-21-ը, թիվ 69 տաղավարոում, Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսային համալիրում:

Երկու իրադարձություններն էլ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում, նրանց ցուցահանդեսների տարածքը հսկայական է, իսկ այցելուների թիվը ՝ հազարավոր: Ժամանակակից աշխարհում ընդլայնվելու համար անհրաժեշտ պայման է միշտ տեղյակ լինել նորագույն տեխնոլոգիաների մասին և դրանք օգտագործել սպասարկման ոլորտում: Աշխարհի երկու խոշորագույն ցուցահանդեսների համագործակցությունը հիանալի հնարավորություն է ընձեռում հետևել և իրազեկ լինել ոլորտի նոր միտումներին: