Գիտնականները ներկայացրել են «ապագայի գերեզմանների» նոր ձևաչափ

«Սիլվանոսի համաստեղություն» անվամբ նախագիծը, որն առաջարկել են Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության, պլանավորման և պահպանման ֆակուլտետի ուսանողները իրենից ներկայացնում է մի կոնցեպտ, ըստ որը նախատեսում է ստեղծել հիշատակության անոթներ, որոնք կենսազանգվածը կվերափոխեն հավերժ լույս արձակող համաստեղության, որը կլուսավորի ուղիներ: Թիմը, որը Նյու Յորքից է շահել է 5000 դոլար և հնարավորություն մեկ ամիս հետազոտություն կատարել 42 ակր տարածություն ունեցող Առնոս Վել գերեզմանատանը և աշխատել Բետ համալսարանի մահվան և հասարակության բաժնի և Ուոթերշեդի ստուդիոի հետ:

Բաթայի համալսարանի Մահվան և հասարակության կենտրոնը կազմակերպեց մրցույթ` գերեզմանատներում վերանայելու ճարտարապետական և տեխնոլոգիական նորամուծությունները: Հաղթողները Կոլումբիայի համալսարանի հետազոտողներ էին, ովքեր առաջարկել էին ձևավորում, որը կարող է հիմնովին փոխել հիշատակի արարողակարգը:

Բժիշկ Ջոն Թրոյերը, ով Բետ համալսարանի մահվան և հասարակության բաժնի տնօրենն է և ապագա գերեզմանատան հիմնադիրը պարզաբանում է՝ 

  •  «Սիլվանոսի համաստեղություն» կոնցեպտը, որը մշակվել է Կոլումբիայի համալսարանի կողմից  հարգալից և հեռահար տարբերակ է հանգուցյալի մասունքների հանդեպ: 

 

  • Համագործակցելով այս ծրագրի շուրջ, ծրագրի մասնակիցները կստեղծեն ցանցեր երկարաժամկետ համագործակցությունների համար, նորարարական, կայուն ծրագրեր իրականացնելու համար: Համագործակցությունը կներկայացնի Առնոս Վալ գերեզմանատունը, որպես առաջատար իր ոլորտում, ով ստեղծում է նոր հնարավորություններ ժառանգության պահպանության ոլորտում, նույն ժամանակ նաև լինելով գործող գերեզմանատուն: 

 

Կոլումբիայի համալսարանի DeathLAB- ի հիմնադիր տնօրեն Կարլա Ռոթշտեյնը, ով նաև  LATENT Productions-ի նախագծման տնօրենն է 2016-ի գարնանը կայցելի Բաթ և Բրիստոլ: Նա նշում է՝ 

  •  DeathLAB-ի և LATENT Productions-ի թիմերը պատիվ են համարում այն փաստը, որ «Սիլվանոսի համաստեղություն» -ը ընտրվել է  Առնոս Վալ գերեզմանատանը իրականացնելու «ապագայի գերեզմանատուն» կոնցեպտը: Մեր նպատակն է առաջարկել այնպիսի հետմահու տարբերակներ, որոնց արժեքնրը կարևոր են մեզ համար կյանքի ընթացքում: Մեր առաջարկի նպատակն է բոլորիս համար հնարավորություն ստեղծել անել վերջին լավ գործողութոյունը այս աշխարհում: